Սպորտ 10 ամիս առաջ - 09:51 30-11-2025

UFC-ն փորձության է ենթարկում Ծառուկյանին՝ Մախաչևի հետ չկայացած մարտի պատճառով․ Մալիխին

MMA մարտիկ Անատոլի Մալիխինն իր կարծիքն է հայտնել Արման Ծառուկյանին ժամանակավոր չեմպիոնական գոտու համար մենամարտից դուրս թողնելու UFC-ի որոշման վերաբերյալ։

Նոյեմբերի 28-ին, հայտնի դարձավ, որ կազմակերպությունը թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար մենամարտ է նշանակել ամերիկացի Ջասթին Գեյջիի և բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև։

Մալիխինը, MMA.Metaratings-ի հետ զրույցում, մեկնաբանել է իրավիճակը.
«Կարծում եմ՝ սա դեռևս Իսլամ Մախաչևի հետ չկայացած տիտղոսային մենամարտի արձագանքն է։ UFC-ն ստուգում է Ծառուկյանին։ Վստահ եմ, որ Արմանը կսպասի իր ժամին և կմենամարտի գոտու համար»։

Հիշեցնենք, որ Ծառուկյանն իր վերջին մենամարտում, որը տեղի էր ունեցել UFC Fight Night 265 մրցաշարի շրջանակներում, հաղթանակ էր տարել նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ։ Այդ ժամանակ նշվում էր, որ մենամարտի հաղթողը հնարավորություն կստանա պայքարելու թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար։

Աղբյուր՝ Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան