Ներքին 10 ամիս առաջ - 20:34 29-11-2025

Ծովակ գյուղում «Mercedes»-ը բախվել է գազատար խողովակին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա տուժած․ shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Գարիկ Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մարտունի - Վարդենիս ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ Ծովակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Վարդենիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշվում է, որ օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»-ի Գեղարքունիքի մարզի ԳԳՄ-ի Վարդենիսի վթարավերականգնողականի աշխատակիցները, որպեսզի վթարված գազախողովակը կարգի բերեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով