Արտաքին 10 ամիս առաջ - 13:13 29-11-2025

Պայթյուններ՝ Բոսֆորի նեղուցի մոտ գտնվող երկու լցանավերի վրա

Ուրբաթ օրը պայթյուններ են որոտացել Սև ծովում՝ Թուրքիայի Բոսֆորի նեղուցի մոտ, գտնվող երկու լցանավերի վրա. ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել, «Ազատության» փոխանցմամբ հայտնում է Reuters-ը:

Թուրքիայի իշխանություններն ու աղբյուրները տեղեկացրել են, որ իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։

274 մետր երկարությամբ Kairos լցանավը Եգիպտոսից ուղևորվում էր դեպի Ռուսաստան, տեղեկացրել է Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը։

«Kairos-ը ուղևորվում էր Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգիստ, երբ հաղորդվել է «արտաքին հարվածի» մասին, որի հետևանքոց հրդեհ է բռնկել թուրքական ափից 28 ծովային մղոն հեռավորության վրա», - Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է Թուրքիայի ծովային գործերի վարչությունը։

Նույն աղբյուրը հայտնել է, որ Virat անունով մեկ այլ տանկեր ևս ենթադրաբար հարվածի է ենթարկվել՝ ափից 35 ծովային մղոն հեռավորության վրա, և դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ստորաբաժանումներ ու առևտրային մի նավ։

LSEG-ի տվյալներով՝ Kairos-ը և Virat-ը ներառված են այն նավերի ցանկում, որոնց վրա կիրառվել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան