Արտաքին 9 ամիս առաջ - 21:03 28-11-2025

Թուրքիան նոր կամիկաձե ԱԹՍ-ներ է արտադրել

Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյունը տեսանյութ է հարապարակել նոր կամիկաձե անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ)՝ «SKYDAGGER TOYCA 05»-ի և «Skydagger 7 FPV»-ի փորձարկումից:

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Գյորգյունը նշել է, որ «SKYDAGGER TOYCA 05»-ն ունի 70կմ թռիչքի հեռավորություն, 5 կիլոգրամանոց պայթուցիկ մարտագլխիկ և խլացման դեմ պաշտպանություն։

Սկավառակաձև թևերով անօդաչու թռչող սարքերի արտադրությունը տարեկան կազմում է 30.000 միավոր։ Գյորգյունը նշել է, որ փորձարկման ընթացքում կամիկաձե անօդաչու թռչող սարքերը հաջողությամբ փորձարկվել են ու կատարել իրենց տրված առաջադրանքը։