Ներքին 10 ամիս առաջ - 18:48 28-11-2025

Մեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համար

Մինչև 2026 թվականի փետրվարի 27-ը ներառյալ Ակբա բանկը Visa քարտապանների համար
իրականացնում է «Գնում ենք Փարիզի Դիսնեյլենդ» արշավը։

Արշավին կարող են մասնակցել այն քարտապանները, ովքեր նշված ժամանակահատվածում Ակբա բանկի մեկ
Visa քարտով կիրականացնեն առնվազն հինգ վճարում, որոնցից յուրաքանչյուրի գումարը կկազմի առնվազն 15000 ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ)։

Արշավի պայմանների կատարման դեպքում քարտապանները հնարավորություն կունենան մասնակցելու
գովազդային վիճակախաղին և շահելու Փարիզի Դիսնեյլենդի այցելությամբ հնգօրյա ընտանեկան ճամփորդություն։

Վիճակախաղին պատահականության սկզբունքով՝ առցանց ծրագրի միջոցով, կընտրվի 2 հաղթող, որոնցից
յուրաքանչյուրի ընտանիքը (մինչև 4 անձ) կստանա՝

Երևան–Փարիզ–Երևան երկկողմանի ավիատոմսեր (էկոնոմ դաս)

2 գիշեր՝ Disneyland® Paris-ի հինգաստղանի հյուրանոցում (ներառյալ նախաճաշը)

3 գիշեր Փարիզի կենտրոնում գտնվող հինգաստղանի հյուրանոցում (ներառյալ նախաճաշը)

Disneyland® Paris Park-ի և Walt Disney Studios-ի 3-օրյա մուտքի տոմսեր

VIP շրջայց

Disneyland® Paris-ի նվեր քարտեր՝ ընդհանուր 1000 եվրո արժողությամբ

Լուսանկարահանման հնարավորություն

Բրենդավորված նվերներ

Նախապես ամրագրված ճաշ և ընթրիք Փարիզում

Փարիզի տեսարժան վայրերի անցատոմս և հասարակական տրանսպորտի քարտ

Անհատական տրանսֆերներ օդանավակայանից

Տեղափոխում Disneyland® Paris-ից դեպի Փարիզի հյուրանոց:

Արշավի մասին մանրամասն՝ այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով