Ներքին Միտք 10 ամիս առաջ - 18:20 28-11-2025

Վերջին օրերին Ավան-Առինջում օդի աղտոտվածության 708 բալ է գրանցվել, ինչն ամենաբարձրն է աշխարհում

ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերջին շրջանում բարձրաձայնվում է մայրաքաղաքում օդի աղտոտվածության բարձր մակարդակի մասին։

Ցավոք, մտահոգությունները տեղին են, այդ մասին փաստում են «Հիդրօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տվյալները, IQAir ընկերության ցուցանիշները։
Վտանգված է մեր քաղաքացիների, ծնողների, երեխաների առողջությունը։

Մայրաքաղաքի որոշ թաղամասերում տարբեր օրերի գրանցվում է օդի աղտոտվածության աննախադեպ շեմ։ Վերջին օրերին Ավան-Առինջում 708 բալ է գրանցվել, ինչն ամենաբարձրն է ամբողջ աշխարհում։
Այսպիսի տեմպերով Հայաստանը շուտով կգլխավորի օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակն ունեցող երկրների ցանկը։

Փոխանակ իշխանությունները անհապաղ միջոցներ ձեռնարկեն հարցը լուծելու ուղղությամբ՝ ներկայացնում են անհասկանալի արդարացումներ՝ խնդրի պատճառ ներկայացնելով տարածաշրջանի աշխարհագրությունը։

Կարծես թե իրենք չեն մայրաքաղաքի ամեն ազատ անկյունում շինթույլտվություն տալիս, առողջ ծառերի զանգվածային հատումներ իրականացնում։

Շինարարություն իրականացնելիս օդային ավազան փոշու արտանետումների քանակը նվազեցնելու նպատակով շինարարական ընկերությունները պարտավոր են շինհրապարակում օրվա ընթացքում մի քանի անգամ իրականացնելու ջրցանի կատարում, ինչպես նաև՝ ավազը տեղափոխել փակ պայմաններում, շինարարական մակերեսները փակել պաշտպանիչ ցանցերով։

Արդյո՞ք վերահսկվում են այս նորմերը։ Ինքներս ականատեսն ենք լինում, որ ոչ հաճախ։
Օդի աղտոտվածության պատճառ են նաև ավտոմեքենաների՝ առանց կատալիզատորների շահագործումը, խցանումները, աղբավայրերը, հանքերը։

Վերջին օրերին ՀՀ տարբեր շրջաններում բռնկված լայնամասշտաբ հրդեհները էլ ավելի են նպաստում օդի աղտոտվածությանը։

Նշեմ, որ ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ օդի աղտոտվածությունը տարեկան մոտ 8 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում։

Սա կարող եք ընդունել որպես ահազանգ և զգուշացում։ Գործ ունենք հանրության առողջության, մարդկային կյանքերի հետ։ Իշխանությունների կողմից նման անպատասխանու վերաբերմունքը դատապարտելի է։

Միլիոնավոր դոլարներն են վատնվում զանազան համերգների, փառատոնների վրա, բայց անչափ կարևոր այս խնդիրը անտեսվում է քաղաքային իշխանությունների կողմից։

Սիրելի քաղաքացիներ, մենք պետք է պահանջենք, որպեսզի գործուն քայլեր ձեռնարկվեն օդի աղտոտվածության բարձր մակարդակը նվազեցնելու ուղղությամբ։ Դա իրենց պարտականությունն է, ինչից խուսափել չի ստացվելու»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում