Արտաքին 5 տարի առաջ - 12:58 20-07-2021

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի աճն ամենաբարձրն է դեկտեմբերից ի վեր

Օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2616 նոր դեպք: Ըստ datacov.moh.gov.ge պորտալի՝ սա ամենաբարձր ցուցանիշն է նախորդ տարվա դեկտեմբերի 22-ից ի վեր: Նախորդ օրը կատարվել էր 36.375 թեստ, որից 13.550-ը՝ ՊՇՌ թեստեր, 22.825-ը՝ արագ հակագենի թեստ:

Ըստ Stopcov.ge կառավարական պորտալի՝ Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման մակարդակը վերջին մեկ օրվա ընթացքում աճել է մինչև 7.19%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 4.77%, իսկ շաբաթվա ընթացքում՝ 5.24%:

COVID-19-ի զոհերի թիվը Վրաստանում աճել է՝ հասնելով 5592-ի: Ապաքինվել է 880 հիվանդ: Եվս 26 հիվանդ մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից:

Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 390.945 է, վերականգնվել են 367.130-ը:

Մեկ օրվա ընթացքում 11.073 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, ընդհանուր առմամբ օգտագործվել է 368.179 պատվաստանյութ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում