Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 18:00 28-11-2025

Գեղանիստի կամրջի վերակառուցումն ավելի քան 1 տարի անց ավարտվել է

Արարատի մարզի Գեղանիստ և Գետափնյա բնակավայրերը միացնող կամրջի՝ ավելի քան 1 տարի տարի տված վերակառուցման աշխատանքներն ավարտվել են։

Oragir.News-ը բազմիցս այցելել էր տարածք՝ հետևելու ընթացող շինարարական աշխատանքներին։ Մեր վերջին այցը նախորդ տարվա հոկտեմբերի 3-ին էր, երբ տեղում աշխատող օտարերկրացի բանվորները մեզ հայտնել էին, որ շինարարական աշխատանքները կարող են տևել մոտ մեկ տարի։

Գետափնյա գյուղի բնակիչների հիմնական դժգոհությունը կապված էր երեխաների՝ դպրոց հասնելու դժվարության հետ․ կամրջի մի կողմից մյուսն անցնելը լուրջ խնդիր էր դարձել, և հատկապես աշակերտներն ու կամրջի մյուս հատվածում աշխատողները ամիսներ շարունակ ստիպված էին կառուցման փուլում գտնվող կամրջի վրայով անցնել:

Oragir.News-ն այսօր կրկին այցելեց կամուրջ՝ տեղում պարզելու իրավիճակը և հասկանալու՝ արդյոք այն ամբողջությամբ պատրա՞ստ է շահագործման։ Չնայած կամուրջն արդեն կառուցված և անցանելի է, այնուամենայնիվ ֆիքսեցինք, որ մայթի հատվածի սկզբում և վերջում դեռևս բացակայում են պաշտպանիչ կամ սահմանազատիչ ճաղերը։

Գեղանիստի բնակիչները, սակայն, ընդհանուր առմամբ գոհ էին կատարված աշխատանքներից։ Նրանց խոսքով՝ չնայած կամուրջը քանդելուց հետո շինարարական աշխատանքները բավականին ուշ սկսվեցին և ուշ ավարտվեցին, այնուամենայնիվ արդյունքն արդեն տեսանելի է, նոր կամրջի հիմքերն էլ բավականին լավ վիճակում էին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում