Ներքին Միտք 10 ամիս առաջ - 20:58 27-11-2025

Հայհոյանքը քաղաքական ուղեգիծ դարձրած իշխանությունը գառան դիմակով խոսում է եթերի մաքրության մասին․ Աբրահամյան

Արդեն 15 օր է` Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը զրկվել են ազատությունից և թեև նրանց հեղինակած փոդքաստը մի խումբ համառ մարդկանց շնորհիվ եթեր է գնում, սակայն տղաների բացն անկասկած նկատելի է:

Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությունն ամեն ինչ անում էր, որպեսզի Նարեկին ու Վազգենին բանտ նստեցնելուց բացի ոչնչացնի նաև նրանց հարթակը, սակայն եթերները շարունակվում են, իսկ տղերքին երկար ճաղերի հետևում պահել պարզապես հնարավոր չէ:

Դաշտը ապականած, հայհոյանքը որպես քաղաքական ուղի գիծ դարձրած իշխանությունը գառան դիմակով խոսում է եթերի ու դրա մաքրության մասին, կարծես հասարակությունը մոռացել է, թե ՔՊ ղեկավարն ինչ բառապաշարով էր խոսում ԱԺ ամբիոնից և ինչ գարշանքի էր վերածում սեփական ֆբ պատը:
Ազատությո՛ւն Նարեկին, Վազգենին և բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով