Ներքին Միտք 10 ամիս առաջ - 20:51 27-11-2025

Այս բարոյազուրկ ժամանակները կանցնեն, բայց որոշ մարդիկ իրենց «արժանի» տեղը կունենան հայոց պատմության «չուլանանոցում». ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Նիկոլ Փաշինյանը շատ մեծ վնաս է շարունակում պատճառել հայոց պետությանը ու հայ հանրությանը։ Բայց այդ վնասի մեջ առանձնահատուկ աչքի է ընկնում բարոյազրկությունը, դավաճանությունը, հակապետական կեցվածքը պետական մակարդակով ողջունելը ու խրախուսելը։ Ցավալի է տեսնել, թե ինչպես են ոմանք պահի ու կոմպրոմատների թելադրանքով մտնում հակաեկեղեցական արշավի մեջ։

Ընդհանուր առմամբ, շատ զզվելի է «հանուն» բարոյականության բարոյազրկությունը խրախուսելը։ Ավելի լավ է մարդ իր արած սխալն ընդունի, պետք եղած դեպքում էլ հանրային պարսավանքի արժանանա, քան թե համաձայնվի դառնալ հայոց ինքնության դեմ մղվող համակարգային պայքարի մարտիկ։

Այս բարոյազուրկ ժամանակները կանցնեն, բայց այն մարդիկ, որոնք համաձայնվեցին դառնալ դրա մաս, հաստատ իրենց «արժանի» տեղը կունենան հայոց պատմության մեջ, ավելի ճիշտ՝ դրա «չուլանանոցում»․․․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում