Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:30 27-11-2025

«Ես իմ անուշ Հայաստանի», «Ամբոխները խելագարված»․ Չարենցի որ գործերն են տպավորել քաղաքացիներին

1937 թվականի ճիշտ այս օրը՝ նոյեմբերի 27-ին, չորսամսյա տառապալից բանտարկությունից հետո Երևանի բանտում լուսադեմին տանջամահ եղավ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը։ Մինչ այդ գրել էր. «Իմ մահվան օրը կիջնի լռություն, ծանր կնստի քաղաքի վրա...»։

Այդ լռությունը քաղաքի վրա ծանր նստեց 30 տարի, երբ վերջապես արդեն արգելված չէր նրա անունն, ու սկսեցին թաքստոցներից դուրս բերվել նրա մտերիմների կողմից պահպանվող նրա ձեռագրերը։ Սկսեցին հրատարակվել նրա գրքերը, և վերջապես 1967-ին մեծ շուքով նշվեց բանաստեղծի ծննդյան 70-ամյա հոբելյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Այսօր Եղիշե Չարենցի մահվան օրն է։ Նրա գործերից որո՞նք են Ձեզ առավել տպավորել»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ իրենց առավել շատ տպավորել է «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունը, որոշներն էլ դժվարացան որևէ ստեղծագործություն հիշել։

«Բոլորը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ տպավորել է «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունը։ «Ես իմ անուշ Հայաստանի», մեկ էլ «Ամբոխները խելագարված»։ Շատ բաներ կա, դե հիմա ես ինչ հիշեմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ այնքան շատ են Չարենցի գործերը, որ դժվարանում է հիշել։ «Վայ էնքան շատ ունի, դժվարանում եմ կողմնորոշվեմ։ Դե ստանդարը չասեմ «Ես իմ անուշ Հայաստանի», էդ երևի շատերն են ասում։ Իրոք էնքան շատ ա չեմ կարող կողմնորոշվել»,- ասաց նա։

«Կարդացել ենք, ուղղակի էս պահին չենք հիշում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով