Ներքին 10 ամիս առաջ - 11:33 27-11-2025

Հայաստանում խնդիր է դրվել՝ քրեակատարողական հիմնարկները մարդկանցով լցնել. Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է.

«Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում բառիս ուղիղ իմաստով խնդիր է դրվել՝ քրեակատարողական հիմնարկները մարդկանցով լցնել: Պատկերացրեք հինգ ամսից ավելի է՝ բանտում է գտնվում Սամվել Կարապետյանը և 53 քննիչներ, բազմաթիվ դատախազներ և մի շարք դատավորներ անտեսելով իրավունքն ու օրենքը հենց միայն կալանք են պահանջում ու ընտրում որպես խափանման միջոց: Իրապես այս գործում չկա ոչ մի տվյալ, ոչ մի հիմք՝ գործ չկա, բայց կա հինգ ամսից ավելի տևող ապօրինի կալանք:

Ի դեպ՝ այն իբր նպատակը և այն իբր խնդիրները, որոնք կարող են լուծվել կալանքով, ամբողջությամբ կարող են լուծվել այլ խափանման միջոցներով, բայց այլևս փաստ է, այլևս տևական հաստատված փաստ է, որ Հայաստանում քաղաքական պատվերի արդյունքում կիրառվում է միայն կալանքը: Հետևաբար, կալանքը չի հանդիսանում քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոց, այլ որոշվում է իրավունքից դուրս, ըստ քաղաքական նպատակի:

Մեր հասարակությունը մինչ օրս շոկի մեջ է, թե ոնց կարող են ոչ թե պարզապես կալանավորված, այլ տևական ժամանակով կալանավորված լինել Ազգային բարերար, Սրբազաններ, ԱԺ պատգամավոր՝ Արթուր Սարգսյանը, այլ անձինք և Հայաստանում հինգ ամիս է՝ կա կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանը: Հայաստանում թեկուզ ցնցող, կամ տհաճ խոսքի համար կրկին հենց կալանավորված են Նարեկն ու Վազգենը: Այսինքն՝ ողջամիտ հարց է առաջանում արդյո՞ք այլ խափանման միջոցներ Հայաստանում չկան: Պատասխանն ակնհայտ է, իհարկե, կան այլ խափանման միջոցներ, սակայն քաղաքական հետապնդումը չի ընդունում այլ խափանման միջոցներ և դատարանները չեն կարող նման դեպքերով իրենց թույլ տալ կիրառել այլ խափանման միջոց: Այդ իսկ պատճառով որևէ մի պահ պետք է չհուսահատվել, չկասկածել, որ իրավունքը նույնիսկ այս աբսուրդի, այս բռնատիրական մոտեցումների՝ պետք է գերակայող լինի:

Ազատություն՝ բոլոր քաղբանտարկյալներին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան