Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 11:57 26-11-2025

Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն չեմ փոխի, խաղաղության իրական պայմանագիրը TRIPP-ն է․ Թաթոյան

«Միասնության թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանը ասաց, որ երբ ինքը ստանձնի վարչապետի պաշտոնը, կստորագրի «խաղաղության պայմանագիրը», բայց այն բանից հետո,երբ Ադրբեջանի նախագահը կստորագրի այն։

«Ադրբեջանի նախագահն ԱՄՆ նախագհի հետ հանդիպումից դուրս է գալիս ու միանգամից ասում է՝ Հայաստանը պիտի փոխի իր Սահմանադրությունը, այն պայմաններում, երբ այդ պայմանագրի մեջ գրված է՝ կողմերը չեն միջամտում միմյանց ներքին գործերին։ Հիմա Հայաստանը պետք է Սահմանադրություն փոխի՞ Ադրբեջանի պահանջով, ոչ, այդպիսի բան չկա։ Ես Ադրբեջանի պահանջով երբեք Սահմանադրություն չեմ փոխելու։ Ես ունեմ հստակ տարանջատում՝ խաղաղության պայմանագիր և TRIPP-ի պայմանագիր։ Խաղաղության իրական պայմանագիրն ինձ համար TRIPP-ի պայմանագիրն է։ Մենք պետք է ԱՄՆ պես երկրի հզոր միջնորդական առաքելությունն այնպես օգտագործենք, որ դա ծառայի մեր երկրի շահերին»,- նշեց նա։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան