Ներքին 10 ամիս առաջ - 18:04 26-11-2025

Կաթողիկոսի ու թեմակալ առաջնորդի անունները զեղչելը հակականոնական է և կարող է պառակտման հանգեցնել. Մայր աթոռ

Հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովը խստորեն դատապարտել է Սուրբ պատարագի արարողության ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները միտումնավոր չհիշատակելը։

Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Գարեգին Երկրորդի նախագահությամբ ժողովը կայացել է նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Քննարկվել է վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը:

Եպիսկոպոսաց դասն արձանագրել է, որ այդ երևույթը եկեղեցաբանական տեսանկյունից հակականոնական է և կարող է հանգեցնել պառակտման։

Ժողովի ընթացքում ընդգծվել է, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական պահվածքը սահմանված կարգով։

Կարևորվել է, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանությունը՝ հանուն Հայ առաքելական եկեղեցու անսասանության և առավել զորացման։

Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հովհաննես քահանա Մաթևոսյանը պատարագի ժամանակ չէր հնչեցրել վեհափառի անունը, ինչն արվում է անունների հիշատակությունների ժամանակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով