Ներքին 10 ամիս առաջ - 10:42 26-11-2025

Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալիս ծանոթանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ»» վերտառությամբ հայտարարությամբ է հանդես եկել։

«Հայտնում եմ, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի՝ իմ մասնակցությամբ 2023թ. օգոստոսի 1-ին և օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստերի արձանագրություններին և հանձնաժողովի զեկույցին ծանոթանալու ու դրանց վերաբերյալ պարզաբանումներ տալու, ինչպես նաեւ դրանցում փոփոխություններ կատարելու պահանջ ներկայացնելու եւ դիրքորոշումս ամբողջությամբ հիմնավորելու նպատակով իմ կողմից ս.թ. հուլիսի 15-ին և հոկտեմբերի 28-ին ԱԺ նախագահին հասցեագրված դիմումներին ի պատասխան նոյեմբերի 13-ին ստացել եմ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պատասխանը:

Դրանով ինձ փաստացի հայտնվել է, որ քննիչ հանձնաժողովի՝ Ազգային ժողովի նախագահին ուղարկված զեկույցը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված զեկույցի իրավական կարգավիճակ չունի, հետևաբար՝ իմ մասնակցությամբ տեղի ունեցած նիստերի արձանագրություններին և հանձնաժողովի զեկույցին ծանոթանալու մասին իմ խնդրանքի կապակցությամբ կիրառելի չեն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը:

Նման պատասխան ստանալուց հետո դիմել եմ ինձ իրավաբանական օգնություն ցուցաբերող փաստաբանական խմբին, ստացել համապատասխան իրավախորհրդատվություն, որի հիման վրա եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը՝ ս.թ. նոյեմբերի 24-ին կրկին գրավոր դիմել եմ ԱԺ նախագահին՝ խնդրելով թույլատրել ծանոթանալ քննիչ հանձնաժողովի կողմից նախապատրաստված փաստաթղթին:

Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ հրապարակել փաստաբանական խմբի տրամադրած պարզաբանումն ամբողջությամբ, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի հետ նամակագրությունը»,- նշված է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի