Ներքին 10 ամիս առաջ - 21:12 25-11-2025

Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի նախկին տնօրենի պաշտոնավարումը վաղուց լրացել է, բայց նրան այլ պաշտոնի են նշանակել

Oragir.News-ի տեղեկություններով` Գյումրիի թիվ 2-րդ պոլիկլինիկայի նախկին տնօրեն Սիրանույշ Ղուկասյանի պաշտոնավարումը լրացել է, բայց այդ հանգամանքը հաշվի չի առնվել և նրան այլ պաշտոնի են նշանակել։

Ակնհայտ է, որ դասական իմաստով տեղի է ունեցել տեղափոխություն։ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռին` Վահագն Մկրտչյանին նշանակում են տնօրեն, իսկ արդեն նախկին տնօրեն Սիրանույշ Ղուկասյանին փոխտնօրեն։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի որոշմամբ Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրեն է նշանակվել Վահագն Մկրտչյանը։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` նախկին տնօրենի պաշտոնավարումը երկարացվել է, նրա որդու Օնիկ Կիրակոսյանի հովանավորչությամբ։ Օնիկ Կիրակոսյանը Գյումրիի քաղաքապետի տեղակալ, Վարդան Ղուկասյանի փեսայի Ավետիս Առաքելյանի նախկին վարորդն է եղել, ի դեպ Կիրակոսյանի զոքանչն էլ Նարինե Մեսրոպյանը Կոմկուսի ավագանու անդամ է։ Օնիկ Կարապետյանը մտերիմ կապերի մեջ է իշխնականների հետ և շատ հարցեր լուծում են այդ օրգանիկ կապի շնորհիվ։

Նշենք նաև, որ խոսակցությունների մակարդակում շրջանառվում է, որ Օնիկ Կարապետյանի մայրը Սիրանույշ Ղուկասյանը տնօրեն աշխատած տարիներին պարբերաբար հայտնվել է պատմությունների մեջ, բայց դրանք աղմուկ չեն բարձրացրել, որովհետև իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան