Ըստ էության 10 ամիս առաջ - 21:30 25-11-2025

Ըստ էության․ 2014-ին մերժեցի ԱԱԾ-ի հետ աշխատել, որը ՌԴ գաղտնի ծառայությունների կցորդն էր

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարից հեռավար կապ ենք հաստատել քաղաքական մեկնաբան Հրայր Մանուկյանի հետ։

Նրա հետ խոսել ենք ՄԻԵԴ-ի իր օգտին կայացրած վճռի, Վլադիմիր Հակոբյանի Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար նշանակվելուց հետո իր զգացողությունների, ներկայումս հատուկ ծառայությունների գործելաոճը հնարավոր փոփոխության, կիրառվող ճնշումներում անձնական կյանքին վերաբերվող փաստեր, տեղեկություններ ներառելու, Հայաստանի իրավապահ համակարգի վրա ՄԻԵԴ-ի այս որոշման ազդեցության և մի շարք այլ հարցերի շուրջ։

Նրա խոսքով՝ ԱԱԾ աշխատակից ներկայացած անձը սպառնացել է իրեն, որպեսզի համագործակցի իրենց հետ։

«Այդ ձայնագրության մեջ ես նշում եմ, որ ես համարում եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի դա ռուսական գաղտնի ծառայությունների կցորդ ինչ-որ մի կառույց է և ես, բնականաբար չեմ պատրաստվում աշխատել այդպիսի կառույցի հետ դա մեկ։ Երկրորդ ես շատ հստակ նշում եմ, որ ես բնույթով այնպիսի մարդ չեմ, որ նույնիսկ, եթե իսկապես Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն լիարժեք ամբողջությամբ նվիրված լիներ Հայաստանի անվտանգությանը և պաշտպաներ Հայաստանին, ես բնույթով այն մարդը չեմ, որ ես այդպիսի կառույցի հետ աշխատեմ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է

Ձեզ գուցե հետաքրքրի