Ներքին Միտք 10 ամիս առաջ - 19:41 25-11-2025

Երևանի օդը աշխարհի ռեկորդներ է խփում, խեղդվում ենք ու լռում. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Արդեն կես տարուց ավել է՝ հայկական բեռնատարները խնդիրների են բախվում Վրաստանում։ Որևէ ադեկվատ բացատրություն ՀՀ իշխանություններից չկա։

Փոխարենը Գևորգ Պապոյանը շոու է բեմադրում, թե բա «մեր ջանքերով այս շաբաթ 12 բեռնատար կոնյակ կարողացել ենք անցկացնել»։

Շատերդ չգիտեք կամ չեք հիշի, բայց էսպես մեկ էլ 1992–93 թվականներին էր, որ Վրաստանով բեռ անցկացնելու համար, սենց շարասյուն առ շարասյուն, գնացք առ գնացք բանակցում էին։
Ամեն կանգնել-նստելուց Նիկոլի ասած «ինքնիշխանությունը» հրես հելել, ծփում ա...
* * *
2 տարվա մեջ արդեն որերորդ անգամ է հրդեհվում է Սովետաշենի աղբանոցը՝ տոքսիկ ծուխն օրերով լցնելով քաղաք։ Ու էլի. ոչ մի բացատրություն։ Իսկ Երևանի օդը աշխարհի ռեկորդներ է խփում (վատ իմաստով)։
Երևանում ապրող ռուսների չատերն էի նայում, ասում են, որ էսպիսի պայմաններում քաղաքում ոչ թե դիմակներով, այլ ռեսպիրատորներով ա արդեն պետք քայլել (նորմերն էին գրել)։
Ու սա էլ է արդեն մանրից դառնում նորմա։ Խեղդվում ենք ու լռում։
* * *
Արդեն 4րդ (?) օրն է չեն կարողանում հանգցնել Ճամբարակ / Տավուշ հատվածի կանաչը։ Լավ, ամառվա տժժան շոգը լիներ, դեռ կհասկանայի, բայց նոյեմբերի 25-ին, այն էլ բարձրադիր գոտո՞ւմ, որտեղ գիշերը ջերմաստիճանը զրո և զրոյից ցածր է իջնում։

Կարո՞ղ ա այդ անկարողությունն ինչ-որ կապ ունի այն փաստի հետ, որ արդեն մի քանի տարի է՝ ԱԻՆ-ը լուծարվել է, իսկ փրկարար ծառայության պետը մարդ է, ով կյանքում փրկարարությամբ չի զբաղվել, ամբողջ կյանքը ոստիկան է եղել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով