Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 13:03 25-11-2025

Չպետք է քաղաքացիներին հաճոյանալու համար հոսանքի գինն այնքան իջեցնենք, որ արդյունքում պրոբլեմ առաջանա. Փաշինյան

Երկար ժամանակ աշխատում էինք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ և մարդիկ կասկածներ էին հայտնում, թե ինչքանով են հիմնավորված, որ էականորեն բարձրացել են էլեկտրաէներգիայի գները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25–ին, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, պատճառաբանվում էր, որ գների բարձրացումը կապ ունի՝ մեծ տեմպով ընթացող շինարարությունների, և նոր բաժանորդների մեծ հոսքի հետ:

«Շատ կարևոր է, որ ինքը հիմնավորվածից պակաս էլ չլինի, ավելի էլ չլինի: Օրինակ, շատ երկրներում տեսել եմ, որ քաղաքական ճգնաժամերից խուսափելու համար՝ էլեկտրաէներգիայի գներն անընդհատ իջեցրել են, արդյունքում համակարգերը եկել, հասել են այն իրավիճակին, որ կոլապսի առաջ են կանգնել»,-ասաց վարչապետը։

«Մեր քաղաքացիներին պետք է ներկայացնենք, որ հոսանքի գինը պետք է լինի էֆեկտիվ, այն աստիճանի, որ համակարգի բնականոն գործունեությունը, և համակարգի որոշակիորեն զարգացումն ապահովենք: Դրանից ավելի գումարն էլ արդարացված չէ, քանի որ քաղաքացին տրամաբանական հարց կտա՝ ինչի՞ եմ այսքան վճարում։

Որևէ քաղաքական նպատակադրում չպետք է լինի, որ մենք հաճոյանալու համար այնքան իջեցնենք հոսանքի գինը, որ արդյունքում ոչ մեկ տարի, ոչ երկու տարի, և ոչ էլ՝ երեք տարի հետո պրոբլեմ առաջանա: Եթե ֆիքսենք, որ, իրոք, բարձր է, պետք է բերենք գիծ, պլյուս պայմանական ասած՝ մի լումա, որ այդ մի լուման ներդրվի հետագա զարգացման համար»,-նշել է նա:

Ռոմանոս Պետրոսյանն էլ նշեց, որ արդեն պատկերացում ունեն, թե ինչ չափով են կարողանալու հոսանքի գնի վերանայում կատարել. «Լիահույս եմ, որ տարեսկզբից արդեն այդ վերանայման որոշումը կկայացնենք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան