Ներքին Միտք 10 ամիս առաջ - 10:39 25-11-2025

«Քրեաօլիգարխիկ համակարգ քանդող» իշխանությունները հաճույքով օգտվում են մենք-քեզ-դու-մեզ տրամաբանությունից

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Խաչիկի ու Արարատի պատարագներում թեմերի առաջնորդների մասնակցությունն ի ցույց է դնում խորն արմատներ ունեցող ֆեոդալական-կլանային-ռեգիոնալ մտածողության առկայությունը մեր երկրում ու հասարակությունում։ Այդ տարածաշրջանների ֆեոդալ-կլան-«իշխանական» ընտանիքները, հանձինս մարզպետի (Ջերմուկի Արսենյանի) ու (Վազգեն-Արամ) Սարգսյանների ընտանիքների ապահովել են տեղական եկեղեցական ղեկավարության ներկայությունը։ Սա դասաական այն դեպքն է երբ եկեղեցական կամ պետական ինստիտուտներն ու դրանց արժեքային համակարգերը ստորադասվում են մենք-քեզ-դու-մեզ տրամաբանությանը։

Սրա մասին գիտեինք նորություն չունի, բայց ֆիքսենք երկու բան.

Ա) «քրեաօլիգարխիկ համակարգ քանդող» իշխանությունները հաճույքով օգտվում են այդ տրամաբանությունից թե՛ եկեղեցու թուլացման, թե՛ նույն Վաղարաշապատի ընտրությունների ժամանակ (սրա մասին շատերն են գրել, նույնիսկ հատուկ հանձարարություններով գործիչ Էդմոն Մարուքյանը)։
Բ) այս կլանային (կուզեք՝ ԽԾԲ) մտածողությունը չկոտրելու դեպքում մենք կշարունակենք լինել նույն վիճակում ու ո՛չ նորմալ իշխանություն կունենանք, ո՛չ նորմալ իշխանության համար պայքարող ընդդիմություն։

Հ.Գ. - Ի դեպ նույն Վայոց Ձորի թեմի առաջնորդի տնտեսական գործունեության մասին օդում կախված լեգենդները՝ օբյեկտ Նորավանքի տարածքում, Ջրաշխարհ Արենիի քարանձավի հարեւանությամբ եւ այլն, մեկ անգամ եւս հիմնավորում են, որ նշածս համակարգն աշխատում է լավագույնը մեր տարածաշրջանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան