Ներքին 10 ամիս առաջ - 23:59 24-11-2025

Փոփոխությունների ճանապարհին ԿԳՄՍՆ-ն կլինի Բրյուսովի համալսարանի կողքին. Ժաննա Անդրեասյան

Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանը ներկա են եղել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

Նախարարը շնորհավորել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ներկա և նախկին ուսանողներին՝ կարևոր հոբելյանի կապակցությամբ՝ մատնանշելով բուհի յուրահատուկ ներկայությունը բարձրագույն կրթության համակարգում։

«Այս ոլորտում շատ բան ունենք վերաիմաստավորելու՝ կախված մերօրյա մարտահրավերներից։ Առաջնային խնդիրներից է՝ ինչպես պետք է կրթական ծրագրերը վերափոխենք, որպեսզի այն մասնագետները, որոնք պատրաստվում են Բրյուսովի անվան պետական համալսարանում, շարունակեն լինել մրցունակ։ Հուսով եմ՝ 90-ամյա պատմությունը մեզ տալու է բավարար իմաստություն և փորձը՝ ընդառաջ գնալու փոփոխություններին։ Այդ հնարավորությունը տալիս է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որը բուհերի զարագացման համար նոր պայմաններ է ստեղծում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։



Նա հույս է հայտնել, որ Բրյուսովի անվան պետական համալսարանը լավագույնս կկիրառի օրենքի ընձեռած հնարավորությունները՝ այն դարձնելով իր գործունեության ամենակարևոր ուղեցույցը։ Նախարարը հավաստիացրել է՝ բոլոր փոփոխությունների ու նախաձեռնությունների ճանապարհին ԿԳՄՍ նախարարությունը լինելու է բուհի կողքին։

Հոբելյանական երեկոյի ընթացքում հանդես է եկել Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը․ հնչել են Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Գրիգոր Եղիազարյանի, Ալեքսանդր Հարությունյանի և Կոմիտասի ստեղծագործություններից հատվածներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում