Արտաքին 10 ամիս առաջ - 20:25 24-11-2025

Գազայում իսրայելական հարձակումների հետևանքով պաղեստինցիներ են զոհվել

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ նոյեմբերի 24-ի լուսաբացից ի վեր Գազա և Խան Յունիս քաղաքներում իսրայելական բանակի կրակոցների հետևանքով զոհվել է 4 պաղեստինցի։

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։Իսրայելի օդային, ինչպես նաև տանկերի հարվածները թիրախավորել են Գազայի հատվածի Ռաֆահի հյուսիս-արևելյան և Խան Յունիսի արևելյան հատվածները։

Իսրայելական ուժերը շարունակում են հարձակումներ իրականացնել նաև Արևմտյան ափին։ Նրանք ձերբակալել են 16 պաղեստինցու։

Իսրայելական բանակը զորավարժություններ է սկսել Գալիլեայի արևելյան շրջանում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակը հայտարարել է, որ երկօրյա զորավարժությունների նպատակն է ստուգել և բարձրացնել իսրայելական բանակի պատրաստվածությունը տարբեր սցենարների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում