Ներքին 10 ամիս առաջ - 15:36 24-11-2025

Իրականում ո՛չ «անկլավները», ո՛չ էլ դեօկուպացիան կապ չունեն «էշ մի սատկիր՝ գարուն կգա» լոգիկայով իրականացվելիք դելիմիտացիայի հետ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.

«Հայաստանի ներկայիս իրավիճակում հայ-ադրբեջանական «խաղաղության» գործընթացը լի է բազմաթիվ վտանգներով եւ սպառպալիքներով, որոնց թվում է նաեւ իշխանական ռեժիմի կողմից դելիմիտացիայի անվան տակ անկլավների եւ Ադրբեջանի կողմից զավթված մեր երկրի ինքնիշխան տարածքների փաստացի լեգիտիմացման հարցը։

Ռեժիմի ներկայացուցիչները Փաշինյանի քավորությամբ վարժեցրած թութակի պես կրկնում են, թե իբր այդ երկու խնդիրները պետք է լուծվեն սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում, ինչը հրեշավոր սուտ է։

Դելիմիտացիան որեւէ կերպ չի կարող վերաբերելի լուծում լինել այսպես կոչված անկլավների եւ թշնամու կողմից օկուպացված տարածքների ճակատագիրը որոշելու համար։

Ահա թե ինչու։

Միջազգային պրակտիկան ( նույն ԵԱՀԿ մոտեցումները ) վկայում են, որ անկլավների հարցը կարող է լուծվել փոխադարձ համաձայնությամբ փոխանակման միջոցով, ինչն իր կարեւորությամբ առանձին, դելիմիտացիայի հետ կապ չունեցող խնդիր է, որ հայկական կողմը պետք է հետապնդեր:

Ադրբեջանի հետ փաստացի գոյություն ունեցող դեանկլավիզացիան պետք է հստակ ամրագրվեր համապատասխան փաստաթղթում, հատկապես՝ հաշվի առնելով հարցի ռազմավարական հնչեղությունը։

Ինչ վերաբերում է մեր ինքնիշխան տարածքների դեօկուպացիային, ապա դա սահմանազատման հետ կապելը պարզապես զավեշտալի է, քանզի դելիմիտացիայի առարկա կարող են լինել միայն վիճելի տարածքները, այնինչ այսօր օկուպացված հայկական հողերի ճնշող մեծամասնությունը հեռու է այդ կարգավիճակից։

Անշուշտ, այսքանը հասկանիում են թե Ադրբեջանում, թե Նիկոլի կաբինետում։

Սակայն գործող ռեժիմը սրանց օրոք վերահաս եւ անխուսափելի դարձող զիջումները «սղացնելու» համար գերադասում է ստել եւ մոլորեցնել սեփական ժողովրդին։

Իրականում ո՛չ «անկլավները», ո՛չ էլ դեօկուպացիան կապ չունեն «էշ մի սատկիր՝ գարուն կգա» լոգիկայով իրականացվելիք դելիմիտացիայի հետ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով