Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 15:01 24-11-2025

Միանգամից 1 տարի դարձրեք զինծառայությունը, ասում եք՝ 1,5 տարին չի ազդում թվակազմի վրա․ Աննա Գրիգորյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան անդրադառնալով ժամկետային զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ասաց, որ շատ ծնողներ, հատկապես տղա ունեցողները այդ նախագծին անհամբեր սպասել են։ «Ես էլ որպես տղա ունեցող ծնող չեմ կարող ներքուստ դրական չվերաբերվել նման փոփոխության, բայց այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, մտահոգություններ կան, որոնք պետք է փարատվեն»։

Նրա դիտարկմամբ՝ առաջին խնդիրը վերաբերում է բանակի համալրմանը։ «Ասում եք 2 տարին 1.5 տարի դարձնելով թվակազմի վրա որևէ ազդեցություն չի լինի, այդ դեպքում՝ կարող է առաջարկ ծնվել, որ այդ դեպքում եկեք 1 տարի դարձնենք։ Եթե թվակազմի վրա ազդեցություն չի ունենալու՝ եկեք միանգամից մի տարի դարձնենք։

Հաջորդ խնդիրը, որ ես տեսնում եմ՝ հերթափոխի հետ է կապված։ Այսօր էլ տարբեր մարտական հերթապահություն իրականացնող տղաները նույնիսկ նախատեսվածից շատ ավելի երկար են մնում դիրքերում, որովհետև հերթափոխի խնդիր է առաջանում։

Ես մտահոգություն ունեմ, որ 1.5 տարի դարձնելուց հետո այդ խնդիրը կարող է ավելի սրվել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում