Ներքին 10 ամիս առաջ - 13:23 24-11-2025

Լինել զգոն և ուշադիր. Whatsapp հավելվածում Գագիկ Ծառուկյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

Օրերս Whatsapp հավելվածում Գագիկ Ծառուկյանի անունով օգտահաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկվում տարբեր մարդկանց, հայտնել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ այս օգտահաշիվը որևէ առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ և հերթական խարդախության դրսևորում է։ Սա շատ ստոր ու էժան գործելաոճ է, որը խիստ դատապարտելի է։

Բոլորին կոչ եմ անում լինել զգոն և ուշադիր։ Իսկ մենք հետամուտ ենք լինելու պարզելու համար, թե ո՞վքեր են կանգնած այս խարդախության հետևում, քանզի նման զանցանքի հեղինակներն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»