Արտաքին 10 ամիս առաջ - 10:57 23-11-2025

Թրամփը դեմոկրատ կոնգրեսականներին մեղադրել է ապստամբություն սադրելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դավաճան է անվանել և ապստամբության հրահրման մեջ է մեղադրել դեմոկրատ կոնգրեսականներին` ամերիկացի զինվորականներին իր հրամաններին չհնազանդվելու կոչերի պատճառով: Այս մասին նա գրել է Truth Social-ի իր էջում։

«Դավաճանները, որոնք զինվորականներին հրամայել են չենթարկվել իմ հրամաններին, պետք է հիմա բանտում լինեն, այլ ոչ թե կեղծ լուրեր շաղ տան ցանցերում` փորձելով բացատրել, որ իրենց ասածը թույլատրելի է։ Դա թույլատրելի չէր և երբեք չէր լինի: Դա ապստամբության կոչ է, իսկ ապստամբության հրահրումը լուրջ հանցագործություն է։ Նրանց ասածիn այլ մեկնաբանություն լինել չի կարող»,- գրել է ԱՄՆ ղեկավարը։

Նա նաև հավելել է, որ իր խոսքերի հետ համաձայն են շատ իրավաբաններ: Թրամփը նշել է, որ նախկինում նման գործողությունների համար կարող էր անգամ մահապատիժ սպառնալ:

Ավելի վաղ կոնգրեսականները, որոնք բանակում ծառայելու կամ հետախուզությունում աշխատելու փորձ ունեն, կոչ էին արել զինվորականներին չկատարել Թրամփի վարչակազմի` օրենքին հակասող հրամանները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում