Ներքին 10 ամիս առաջ - 21:00 22-11-2025

Պետական աշխատողներին Փաշինյանի միջոցառմանը ավտոբուսներով են բերել ու ներկա-բացակա արել

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովը, որին մասնակցել և ելույթ է ունեցել անձամբ Նիկոլ Փաշինյանը։

Մամուլն այս կապակցությամբ արդեն իսկ գրել էր՝ Փաշինյանի հանձնարարականով պետական բոլոր հաստատություններին հրահանգ է իջեցվել, որ բոլոր աշխատակիցներն առանց բացառության ներկա գտնվեն համաժողովին։ Այս որոշումը վերջիններիս շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել, քանի որ այսօր հանգստյան օր էր, և շատերը նախապես ծրագրած գործեր են ունեցել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Փաշինյանի աշխատակազմի ցուցումով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր ընկերություններին ստիպել են ավտոբուսներ տրամադրել, որոնք պետական տարբեր գերատեսչությունների՝ նախարարությունների, մարզպետարանների և այլն աշխատակիցներին տեղափոխել են Մարզահամերգային համալիր, այնուհետև՝ տուն։

Բացի այդ, մեր տեղեկություններով՝ համաժողովի սկզբում և վերջում ցուցակներով ներկա-բացակա են արել, որպեսզի առավել հնարամիտները ճողոպրելու հնարավորություն չունենան։ Այս հանգամանքն էլ ավելի է մեծացրել ներկաների դժգոհությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով