Ներքին 10 ամիս առաջ - 18:00 22-11-2025

Տան մեծ երեխան էր, հրաշալի աղջնակ. նոր մանրամասներ` վրաերթի ենթարկված 13-ամյա երեխայի մասին

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, ժամը 16:30-ի սահմաններում Աշնակ գյուղի Վ․ Իսրայելյան փողոցում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, այնուհետև բախվել քարե պարսպին և կողաշրջվել՝ հայտնվելով բնակչին պատկանող հողամասում։ Վրաերթի հետևանքով անչափահասը մահացել է։

Դեպքի հանգամանքների վերաբերյալ մանրամասներ պարզելու համար Oragir.News-ը կապ է հաստատել Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի վարչական ղեկավար Հովիկ Հարությունյանի հետ։

Վարչական ղեկավարն ասաց, որ երեխան եղել է իրենց գյուղից:

«Դեպքը տեղի է ունեցել գյուղամիջյան հատվածում։ Երեխան ճանապարհի կողքով է բնակվում։ Շատ լավ երեխա էր, բոլորի կողմից սիրված։ 13-ամյա սիրուն աղջնակ։ Մանրամասները դեռ ամբողջությամբ պարզ չեն, բայց թվում է՝ տուն վերադառնալու ճանապարհին է եղել։ Քույր ու եղբայր ունի, ինքը տան մեծ երեխան էր։ Ընտանիքը սոցիալական առումով նորմալ պայմաններում է ապրում։ Հիմա բոլորիս համար շատ ծանր է, անկեղծ ասած՝ դժվար է այս հարցերին պատասխանելը»,- ասաց Հովիկ Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով