Արտաքին 10 ամիս առաջ - 14:12 22-11-2025

Դժվարին ընտրության առաջ ենք. Զելենսկի

Ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագրի շուրջ աղմուկի ֆոնին Վլադիմիր Զելենսկին դիմել է ուկրաինացիներին:

«Առաջին լրատվական»-ի փոխանցմամբ, նա հայտարարել է, որ երկիրը կարող է կանգնել դժվարին ընտրության առաջ՝ կորցնել կա՛մ արժանապատվությունը, կա՛մ կարևոր գործընկերոջը. կա՛մ 28 բարդ կետ, կա՛մ չափազանց դժվար ձմեռ:

Զելենսկին նշել է, որ կանի հնարավորը՝ ուկրաինացիների արժանապատվությունն ու ազատությունը պաշտպանելու համար:

«Հաջորդ շաբաթը շատ բարդ և իրադարձություններով լի կլինի։ Այս ընթացքում մեծ ճնշումների ենք բախվելու՝ քաղաքական, տեղեկատվական և այլ։ Բայց մենք կհաջողենք»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Օրերս Վաշինգտոնը ներկայացրել է Ուկրաինայում խաղաղության նախագիծ, որը, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, մշակվել է Մոսկվայի հետ:

28 կետից բաղկացած ծրագրով Ուկրաինան պետք է հրաժարվի իր արևելյան շրջաններից՝ Վաշինգտոնի անվտանգության երաշխիքների դիմաց, կրճատի զինված ուժերի թիվը, հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից առնվազն մի քանի տարով։

Զելենսկին նշել է, որ պատրաստ է փաստաթղթի շուրջ աշխատել գործընկերների հետ: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Ուկրաինայի նախագահը և Դոնալդ Թրամփը կքննարկեն խաղաղության նախագիծը:

Զելենսկին արդեն հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների հետ, կրկնել, որ հույս ունի այսուհետ էլ ստանալ Եվրոպայի աջակցությունը:

Ուկրաինայի նախագահը զրուցել է նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ:
ԱՄՆ փոխնախագահ ՋԵյ Դի Վենսի հետ հեռախոսային բանակցություններից հետո էլ Զելենսկին հայտարարել է, որ համաձայնել է «խորհրդատվական մակարդակով աշխատել Ամերիկայի և Եվրոպայի հետ»՝ հստակեցնելու ամերիկյան ծրագրի մանրամասները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով