Ներքին 10 ամիս առաջ - 10:25 22-11-2025

Վիճաբանություն՝ Երևանում․ բժիշկները պայքարում են «Էնջոյ կաբառե»-ից հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքի համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ անհայտ հանգամանքներում ստացած վնասվածքի հետևանքով շտապօգնության 03 խումբը Նալբանդյան փողոցի թիվ 9 հասցեից «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել ոչ սթափ վիճակում գտնվող մոտ 35 տարեկան տղամարդու, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Երևանի քրեական վարչության օպերատիվ խումբը՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ քրեական ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Գարեգին Մ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Երևանի քրեական ոստիկանները պարզել են նաև, որ Գարեգին Մ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Մ․-ն Նալբանդյան փողոցի թիվ 9 հասցեում գործող «Էնջոյ կաբառե» բառում վիճաբանել են անհայտ անձանց հետ, որի հետևանքով Գարեգին Մ․-ն ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց և Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մասնակցած անձանց, իքնությունը պարզելու և հայտնաբերելու, ինչպես նաև հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում