Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:54 21-11-2025

Գյումրիի փողոցները կրկին բարվոք վիճակում չեն, շինաշխատանքները նոր են վերսկսվել

Եղանակների փոխվելուն պես Գյումրիում որոշ թաղամասերի բնակիչների համար սկսվում է քաոսը։ Բանն այն է, որ փողոցները քանդված են, իսկ բնակիչները հույս չունեն, որ երբևէ իրենց փողոցներն էլ կբարեկարգվեն։

Գյումրիի Շիրակացի փողոցը այն փողոցներից է, որի կառուցման ժամկետները մի քանի անգամ շեղվել են։ Oragir.News-ը այս թաղամասից և Գյումրիի ամենամեծ թաղամասերից մեկի` Անի թաղամասի բնակիչներից պարբերաբար ստանում է ահազանգեր, որ անձրևի ու ձյան տեղումների ժամանակ փողոցները դառնում են անանցանելի։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` Գյումրիի փողոցները կրկին բարվոք վիճակում չեն, շինաշխատանքները նոր են վերսկսվել, իսկ թե երբ կավարտվեն հայտնի չէ։ Քաղաքացիների համար անտրամաբանականն այն է, որ փողոցաշինական աշխատանքների մասին սկսում են մտածել հենց ձմռան շեմին։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով