Ներքին 10 ամիս առաջ - 15:47 21-11-2025

Ես և մեր ցուցակի 2-րդ համար Դավիթ Կարապետյանը կհրաժարվենք ավագանու մանդատից․ Գրիշա Հարությունյան

Վաղարշապատի ընտրություններում «Մայր Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Գրիշա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ վաղարշապատցիներ, սիրելի՛ թիմակիցներ,

Վաղարշապատի ավագանու ընտրության արդյունքում «Մայր Հայաստանին» բաժին է հասել 2 մանդատ: Մեր ակնկալածը, բնականաբար, ավելին էր, բայց ամեն դեպքում մենք շատ բարձր ենք գնահատում մեր օգտին տրված ամեն մի քվեն ու շնորհակալ ենք վստահության համար:

Տեղեկացնեմ, որ ես և մեր ցուցակի 2-րդ համար Դավիթ Կարապետյանը (Davit Karapetyan), քննարկելով «Մայր Հայաստան» խմբակցության հետագա գործունեության հարցը և խորհրդակցելով «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի, մեր թիմակիցների հետ, եկանք այն եզրակացության, որ առավել նպատակահարմար կլինի, որպեսզի Վաղարշապատի ավագանու գործունեության մեջ ներգրավվեն մեր թիմակիցներ Հռիփսիմե Մկրտչյանը և Հարություն Խաչիկյանը: Ելնելով դրանից՝ մենք կհրաժարվենք ավագանու մանդատից:

Մկրտչյանին ու Խաչիկյանին ցանկանում ենք արդյունավետ աշխատանք՝ ի շահ Վաղարշապատի և վաղարշապատցու: Մենք ամբողջ թիմով կսատարենք նրանց՝ ավագանու գործունեության ընթացքում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում