Միտք Ներքին 10 ամիս առաջ - 14:15 21-11-2025

Երկուշաբթի՝ առավոտյան 10:00-ից, ես նստացույց եմ սկսում Լիդյա Մանթաշյանի ազատ արձակման պահանջով. Արման Պետրոսյան

Երկուշաբթի՝ առավոտյան 10:00-ից, ես նստացույց եմ սկսում Լիդյա Մանթաշյանի ազատ արձակման պահանջով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արման Պետրոսյանը։

«Կարևորի մասին!

Կամքով ուժեղ և հաստատակամ մարդկանց համար

«Ես ահաբեկչություն չեմ պլանավորել» — սրանք Լիդյա Մանթաշյանի խոսքերն են։

Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ Հայաստանի միակ կին քաղբանտարկյալը գտնվում է անօրինական և քաղաքականորեն խեղաթյուրված մեղադրանքի տակ։ Լիդյան կալանավորվել է «ահաբեկչություն պատրաստելու» ծայրահեղ ծանր, բայց կեղծ ու անհեթեթ հոդվածով, որը ոչ մի իրական ապացույց չունի։

Միայն մի բան ունի՝ քաղաքական վենդետա։

Երբ մեր պետությունում բանտարկված կինը ոչ թե հանցագործ է, այլ՝ քաղաքական համոզմունքների համար հետապնդվող քաղաքացի, դա արդեն ոչ միայն անարդարություն է, այլև ազգային ամոթ։

Լիդյան այսօր մենակ է՝ երկաթյա ճաղերի հետևում։

Մենակ՝ առանց տեսակցությունների, առանց ձայնի, առանց պաշտպանվելու իրական հնարավորության։

Բայց մեր միջից յուրաքանչյուրն ունի մեկ պարտք՝ չթողնել, որ մեր երկրի միակ կին քաղբանտարկյալը մնա մոռացված։

Ես նստացույց եմ սկսում նրա համար.

Որպեսզի մարդիկ տեսնեն ու չլռեն։

Որպեսզի իշխանությունը լսի ու վախենա։

Որպեսզի Լիդյան զգա, որ դուրսը կան մարդիկ, ովքեր իր համար կանգնում են, կանգնում են բարձր ու անխոնջ։

Մեր պահանջը պարզ է՝

ազատ արձակել Հայաստանի միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանին։

Երկուշաբթի՝ 10:00-ից ես կլինեմ Արդարադատության նախարարության դիմաց։

Եվ սպասում եմ բոլոր նրանց, ովքեր դեռ հավատում են արդարությանը, ովքեր չեն վախենում կանգնել ճնշվածի կողքին, ովքեր հասկանում են, որ այսօր Լիդյան է բանտում, իսկ վաղը կարող է լինել ցանկացածը մեզնից։

Լիդյայի ազատությունն այսօր մեր երկրի արժանապատվության չափումն է։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»