Ներքին 10 ամիս առաջ - 13:45 21-11-2025

Հրազդանի կիրճի բազալտե սյուները քանդո՞ւմ են․ քաղաքապետարանից պարզաբանում են

Ֆեյսբուքի օգտատեր, ArmLand էքստրիմ տուրիստական ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել Հրազդանի կիրճից, որից երևում է, թե ինչպես է էքսկավատորը հողային աշխատանքներ իրականացնում և գրել է .«Քանդում են Հրազդանի կիրճի բազալտե սյուները»։

Panorama.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի Լրատվության վարչության պետի պաշտոնակատար Օֆելյա Սիմոնյանը հայտնել է․

«Կիրճին հարակից ստորգետնյա անցումը վերանորոգվում է և դրան զուգահետ տարածքից դեպի Հրազդանի կիրճ իջնող հատվածից տարիների ընթացքում կուտակված շինարարական աղբն է հանվում, ինչի արդյունքում Հրազդանի կիրճի ժայռերի գեղեցիկ տեսարանն էլ ավելի կբացվի և տեսանելի կլինի։ Որևէ ժայռերի քանդման աշխատանք այդտեղ չի կատարվում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով