Ներքին 10 ամիս առաջ - 20:18 19-11-2025

«Արցախի հոգեբանների միություն» ՀԿ-ն որոշել է միանալ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը. հայտարարություն

«Արցախի հոգեբանների միություն» հասարակական կազմակերպության հայտարարությունը

Սիրելի՛ բարեկամներ,
«Արցախի հոգեբանների միություն» որոշում է ընդունել միանալ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը, գտնելով, որ նրանում ուրվագծված են գաղափարներ, որոնք համահունչ են մեր կազմակերպության նպատակներին, առաջադրված խնդիրներին, ինչպես նաև մեր ազգային արժեքներին և մասնագիտական առաջնահերթություններին:

Մենք վստահ ենք, որ Արցախից տեղահանված մասնագետները, նաև՝ հոգեբանները, միանալով նախաձեռնությանը, կարող են լիարժեք դրսևորել իրենց կարողությունները՝ նպաստելով հզոր, ապահով ու կայուն Հայաստանի կառուցմանը։

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունն առաջ է քաշում այնպիսի գաղափարներ, որոնք, մեր կարծիքով, պետք է դրված լինեն հոգեբանական աշխատանքների հիմքում. համաձայնություն, համերաշխություն, կառուցողականություն, ներդաշնակություն, ազգայինի կարևորում և պահպանություն: Նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանն իր հրապարակային խոսքում նշում է, որ մեր երկրին մեծ արդարություն է պետք: Դա շատ կարևոր է այս դժվար փուլում:

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի առանցքային գաղափարներից մեկը արդար բարքերով խաղի արդար կանոններով պետության կերտումն է: Առանձնակի շեշտադրման կարիք ունի նախաձեռնության այն գաղափարը, որ «խեղճությունը մեր թշնամին է և պետք է ամեն գնով հաղթել այդ թշնամուն»:

«Խեղճության» սինդրոմը բնորոշ չէ մեր ազգին և այն չի կարող բնորոշ լինել հատկապես երիտասարդ մարդկանց: Գնահատելի է, որ նախաձեռնության մեջ առանցքային տեղ է հատկացված երիտասարդության հետ տարվող աշխատանքների բարելավմանը:

Մենք համոզված ենք, որ թվարկված բոլոր խնդիրները հոգեբանական պատճառականություն ունեն: Ճիշտ պլանավորված և կազմակերպված աշխատանքի շնորհիվ հնարավոր է լուծել ինչպես թվարկված, այնպես էլ բազում այլ խնդիրներ: Բոլոր ոլորտներում հոգեբանական աշխատանքի համակարգված կառավարումը պետության առաջնահերթ պարտականությունն է:

Գիտակցելով պահի կարևորությունը, «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության աշխատանքային թիմին հորդորում ենք ստեղծել Համակարգող խորհուրդ՝ կազմված ոլորտային բարձրակարգ մասնագետներից, ովքեր ընդունակ կլինեն համատեղ աշխատել և օպերատիվորեն հավաքագրել, համակարգել, վերլուծել տեղերից ստացվող բոլոր կառուցողական առաջարկությունները և դրանց հիման վրա մշակել ռազմավարական Ծրագիր, որն էլ դրված կլինի մեր երկրի առաջանցիկ զարգացման հիմքում: Երկրում անվերապահորեն պետք է ապահովված լինեն անկուսակցական համախմբումը, պարզ, անկեղծ հաղորդակցումը հասարակության հետ, փոխզիջումային մշակույթը, բոլոր համակարգերի արագ կայունացումը:

«Արցախի հոգեբանների միությունն» իր համեստ ռեսուրսներով պատրաստակամություն է հայտնում ակտիվորեն ներգրավվելու «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության կոնկրետ աշխատանքներին՝ իրականացման բոլոր փուլերում և իր հնարավորություններով օր առաջ մոտեցնելու բաղձալի նպատակը՝ հզոր, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի կերտումը:

«Արցախի հոգեբանների միության»նախագահ՝ Վ. Յարամիշյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ