Ներքին 9 ամիս առաջ - 18:50 19-11-2025

Ավտովթար՝ Շիրակի մարզում․ 36-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ1 ավտոճանապարհի Ազատան գյուղի վարչական տարածքում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Ստեփան Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: