Ներքին 10 ամիս առաջ - 18:30 19-11-2025

Դպրոցից ասում են՝ շինաշխատանքները դադարեցված են, ԿԳՄՍՆ-ից՝ շարունակվում են

Oragir.News-ն ուսումնասիրում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած ծրագիրը, որով մինչև 2026 թվականը 300 դպրոց պետք է նորոգվի, կառուցվի կամ վերակառուցվի։ Ուսումնասիրման շրջանակում Oragir.News-ը հանդիպել է տարբեր իրավիճակների, երբ վերոնշյալ ծրագրում ընդգրկված դպրոցը՝ կա՛մ վերանորոգվել և շահագործման է հանձնել, կա՛մ շինաշխատանքներն անավարտ են, կա՛մ էլ ինչ-ինչ պատճառներով աշխատանքները դադարեցվել են։

Մասնավորապես՝ օրեր առաջ Oragir.News-ն անդրադարձել էր Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում գտնվող Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի խնդիրներին, որտեղ շինաշխատանքները դեռ չեն ավարտվել։ Մեր հարցումներից պարզ դարձավ, որ սույն դպրոցի աշխատանքները պետք է ավարտվեին նախորդ ամիս, և արդեն իսկ շահագործման հանձնված լիներ, սակայն, տեղեկացանք, որ աշխատանքները դադարեցվել են սույն թվականի հունիսից, իսկ թե ինչն է պատճառը, նույնիսկ դպրոցի տնօրինությունը դժվարացավ պատասխանել։

Oragir.News-ն այս դեպքի հետ կապված հարցում էր ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել դպրոցի վերակառուցումը դադարեցնելու պատճառը։

ԿԳՄՍՆ-ի տրամադրած պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Համաձայն Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան N 5 ավագ դպրոցի վերակառուցման աշխատանքների պատվիրատուի՝ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի տրամադրած տեղեկատվության՝ դպրոցի վերակառուցման աշխատանքները շարունակվում են ըստ պայմանագրով սահմանված ժամանակացույցի. դպրոցը շահագործման կհանձնվի 2026 թվականի ամռանը: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ին»,- նշված է նախարարության պատասխան գրության մեջ:

Բնականաբար, ավելորդ է կենտրոնանալն աշխատանքների դադարեցման պատճառների վրա, քանզի, ինչպես սևով սպիտակի վրա է գրված՝ «վերակառուցման աշխատանքները շարունակվում են»։

Այլ հարց է, թե ինչու են տեղեկությունները մեկը մյուսին հակասում․ դպրոցից հայտնում են՝ աշխատանքները դադարեցված են, ԿԳՄՍՆ-ից պնդում են՝ շարունակվում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»