Ներքին 10 ամիս առաջ - 12:37 19-11-2025

Երևանում ՌԴ 25-ամյա տեղափոխվել է հիվանդանոց․ նա վնասվածքը ստացել է «Հայրիկ» ռեստորանի «VIP» սրահում․ կան ձերբակալվածներ. shamshyan.com

Նոյեմբերի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ճակատի պատռված վերք» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր օտարերկրացի կին է տեղափոխվել։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը ՌԴ քաղաքացի 25-ամյա Յուլյա Պ․-ն է, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Պարոնյան փողոցի 40 հասցեում գործող «Հայրիկ» ռեստորանի «VIP» սրահում՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում։

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Յուլյա Պ․-ն նշված վայրում գտնվել է Երևանի բնակիչներ 34-ամյա Սերյոժա Գ․-ի, 39-ամյա Վահան Բ․-ի, Վայոց ձորի մարզի բնակիչ 38-ամյա Դավիթ Հ․-ի և Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Սարո Թ․-ի հետ միասին։

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրի բակից մարմնական վնասվածք հասցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Սերյոժա Գ․-ին և Վահան Բ․-ին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին և ձեռնարկում են միջոցառումներ՝ Դավիթ Հ․-ին և Սարո Թ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ