Սպորտ 10 ամիս առաջ - 09:50 19-11-2025

«Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ. ովքեր են առաջատարները

Հայաստանի շախմատի ակադեմիայի և Սյունիքի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը երկու խաղափուլ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

7 խաղափուլից հետո Ա խմբում միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը՝ 6 միավորով:

Առաջատարից կես միավորով հետ են մնում միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Հայրապետյանը:

Բ խմբում նույնպես 6 միավորով միանձնյա առաջատարն է Միքայել Միքայելյանը:

Համայակ Ստեփանյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Վարդան Մովսիսյանը, Վարդան Քարամյանը և Մելինե Հարությունյանը ունեն 5.5 միավոր:

8-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 19-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան