Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 13:47 18-11-2025

Մարդ են ման գալիս, որ իմ անձի նկատմամբ սուտ ցուցմունք գրի․ Սևակ Խաչատրյան

Ինձ հետ կապված ոչ մի հարց չկա, ես ոչ մի տեղ չեմ հրավիրվել հարցաքննության, մեր տանը խուզարկություն տեղի չի ունեցել. հրավիրված ասուլիսին ասաց «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորած Սևակ Խաչատրյանը՝ անդրադառնալով 5 անձի դեմ հարուցված քրեական գործին։

«Հակակոռուպցիոն դատարանի հայտարությամբ 5 անձի դեմ քրեական գործ է հարուցվել, 5-ից երեքին ես ընդհանրապես չեմ ճանաչում, շփման մեջ չեմ եղել, մեր ընտրողներից են, վաղարշապատցիներ են․․․ Երևի մարդ են ման գալիս, որ իմ անձի նկատմամբ սուտ ցուցմունք գրի»,- հայտարարել է Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին կայացած ընտրությունների արդյունքներով, ավագանի է անցնում երեք ուժ՝ «Հաղթանակ» դաշինքը, «Մայր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 17-ին, հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Հաղթանակ» դաշինքի ավագանու 4 թեկնածուների բնակարաններում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան