Ներքին 9 ամիս առաջ - 21:27 17-11-2025

Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմի առաջնորդի և մյուս հոգևոր հայրերի ազատության համար

Արագածոտնի թեմը Միասնական ժամերգության մասին հայտարարություն է արել․

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբ Աստվածամոր բարեխոսությունը, մեր սիրելի ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ, ՏԵՐ ՀՈՐ, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար:

Արագածոտնի Թեմ
Հասցեն՝ Արագածոտնի մարզ, քաղաք Թալին»: