Արտաքին 11 ամիս առաջ - 22:19 17-11-2025

Իսրայելցի նախարարի կոշտ մեղադրանքները՝ Թուրքիայի արտգործնախարարին

Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար Ամիխայ Չիկլին սոցցանցում կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին մեղադրելով իսլամիստ ուժերին աջակցելու և Արևմուտքի անվտանգության համար «սպառնալիք» ներկայացնելու մեջ։

Չիկլին, Ֆիդանի և Համասի հանգուցյալ ղեկավար Իսմայիլ Հանիյեի համատեղ լուսանկարը հրապարակելով, պնդել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը տարիներ շարունակ ձևավորել է Անկարայի «Իսլամական շարժումներին մոտ» քաղաքական գիծը։ Նրա պնդմամբ՝ Ֆիդանը Սիրիայում «ձևավորել է ջիհադիստական խմբերի ենթակառուցվածք», աջակցել է տարբեր տարածաշրջաններից եկող զինյալների տեղաշարժին և «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարությանն ապահովել է պաշտպանություն Թուրքիայում։

Չիկլին ասել է, որ Թուրքիայում ազատ տեղաշարժվող «ՀԱՄԱՍ»-ի անդամները կարող են ներգրավված լինել «Եվրոպայում հնարավոր ահաբեկչական գործողությունների պլանավորմանը»։ Նա նաև պնդել է, որ Ֆիդանի ղեկավարության շրջանում Թուրքիան «ավելի փակ և վերահսկողության վրա հիմնված» կառավարման մոդելի է անցել՝ առաջնահերթությամբ հետապնդելով արտասահմանում գտնվող ընդդիմադիրներին։

Իսրայելցի նախարարը ընդգծել է, որ Արևմուտքը պետք է զգուշանա Անկարայի քաղաքականությունից՝ Ֆիդանին ընդգրկելով Թուրքիայի «իսլամիստ ուղղվածությամբ փոփոխության առանցքային դեմքերից մեկի» շարքում։

Թուրքական կողմն այս մեղադրանքներին դեռևս չի արձագանքել։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»