Ներքին 11 ամիս առաջ - 16:20 17-11-2025

Այո, հանձնաժողովի 3 անդամ մեկնել են Թուրքիա. Մեսրոպ Մեսրոպյան

«Նիստերի ժամանակ դուք չպատասխանեցիք մեկ հարցի․ ՀԾԿՀ ներկայացուցիչներն այցելե՞լ են Թուրքիա»,- ՀԾԿՀ այսօրվա նիստից հետո լրագրողը հարց ուղղեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։

«Իմ պաշտոնն ապաքաղաքական պաշտոն է և նիստերի վարման կարգով ես իրավունք չունեի որոշումից առաջ կարծիք, դիրքորոշում հայտնել, հիմա քանի որ որոշումը կա՝ ես կարող եմ կարծիք հայտնել։ Իրականում՝ այո, հանձնաժողովի 3 անդամներ այս տարվա հոկտեմբերին մեկնել են Թուրքիա։ ՀՀ-ն 99թ-ից հանդիսանում է Էներգետիկայի կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի հիմնադիր անդամ, և այս կապակցությամբ մասնակցել են ասոցիացիայի հերթական աշխատաժողովին։ Բայց ի լուր աշխարհի խոսել, հայտարարել ազգաբնակչությանը, թե գնացել են Թուրքիա, որ բանակցեն, որպեսզի գան ՀԷՑ-ը վաճառեն թուրքերին, դա առնվազն նման է Գեբելսյան քարոզչությանը՝ որքան սուտը մեծ է, այնքան հավատացողները շատ կլինեն։ Նման բան պարզապես չկա»,- ի պատասխան՝ ասաց ՀԾԿՀ նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում