Ներքին 11 ամիս առաջ - 15:42 17-11-2025

Մի վախեցեք նորարարություններից, եղեք համարձակ, ստեղծեք, պրպտեք. Վարդան Ղուկասյանի ուղերձը

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով կալանավորված է, ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ։

«Շնորհավորում եմ ձեզ՝ ուսանողների միջազգային օրվա առթիվ: Այդ տարիները յուրահատուկ են. ուսանողական տարիներին եք առաջին անգամ ինքներդ ձեզ բացահայտում, ինքնուրույն որոշումներ կայացնում, ծանոթանում նոր ընկերների հետ և ստեղծում հիշողություններ, որոնք մի ամբողջ կյանք ձեզ հետ կլինեն:

Ձեր էներգիան, հետաքրքրասիրությունն ու համառությունը հենց այն ուժն է, որը կարող է փոխել աշխարհը: Թող այդ տարիները լինեն լի նոր գաղափարներով, վերելքներով և ինքնակատարելագործմամբ:

Մի վախեցեք նորարարություններից, եղեք համարձակ, ստեղծեք, պրպտեք, առաջ ընթացեք, որպեսզի ձեր ձեռքբերումներով եւ նվաճումներով կարողանաք ծառայել մեր սուրբ հայրենիքին ու ժողովրդին։

Կրկին շնորհավորում եմ ու մաղթում, որ ուսանողական ճանապարհը լինի ուրախությամբ, ոգևորությամբ և անսահման հնարավորություններով լի»,- ասվում է ուղերձում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում