Ներքին 11 ամիս առաջ - 12:19 17-11-2025

Առաջիկա 10 օրերին սպասվում է տաք եղանակ․ Սուրենյան

Վերջին երկու օրերին Հայաստանը գտնվում էր Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում առանձին հատվածներում դիտվել են կարճատև անձրևներ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ առաջիկա ժամերից սկսած այդ ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա Հայաստանի տարածքից՝ իր տեղը կրկին զիջելով հարավ արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքներին, որոնք մինչև ամսվա վերջին օրերը կմնան Հայաստանի տարածքում։

«Առաջիկա ժամերին անձրևները կդադարեն, առաջիկա 10 օրերին մեր երկրում կլինի արևառատ, առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-19-ին կբարձրանա մոտ 3-4 աստիճանով, այնուհետև կմնա անփոփոխ։

Նոյեմբերի երրորդ տասնօրյակը կրկին կլինի բավականին տաք, սակավատեղում»,- ասաց Սուրենյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»