Ներքին Միտք 11 ամիս առաջ - 10:32 16-11-2025

Եթե ընտրողների մասնակցությունը բարձր լինի, ապա ընդդիմությունը կհաղթի. Խաչիկ Մանուկյան

Ժողովուրդը կարողացել է դուրս գալ թմբիրից ու հասկանալ, որ ազգ ու երկիր են կորցնում. ասաց «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը Վաղարշապատ համայնքում 14/13 ընտրատեղամաս մտնելուց առաջ։

«Քվեարկելու եմ հանուն իմ քաղաքի, համայնքի զարթոնքի, հանուն հայի արժանապատվության, հանուն մեր ավանդներին տեր լինելու, այդ արժեքները վեր հանելու»,- նշեց նա:

Անդրադառնալով այն հարցին՝ կարողանալու՞ է արդյոք ընդդիմությունն այսօր հաղթել, Մանուկյանը նշեց՝ ընտրապայքարի ընթացքում տեսավ արդեն այդ հաղթանակը, մնում է, որ այս հաղթանակը վավերացվի քվեների տեսքով։ Կարծում է՝ եթե ընտրողների մասնակցությունը բարձր լինի, ապա ընդդիմությունը կհաղթի։

«Հիմա պետք է սթափվենք, հասկանանք, որ մեր ձայնի իրավունքը պաշտպանելու ենք մենք, պետք է մասնակիցը լինենք մեր երկրի ընթացքին հակառակ դեպքում ուրիշներն են որոշելու մեր երկրի ճակատագիրը։ Ընտրապայքարի ընթացքում տեսել եմ ընդդիմության հաղթանակը, մնում է, որ այս հաղթանակը վավերացվի քվեների տեսքով։ Եթե ընտրողների մասնակցությունը բարձր լինի, ապա ընդդիմությունը կհաղթի»,- ասաց նա։

Մանուկյանը նաև նշեց, որ կոալիցիա կազմելու հնարավորություն տեսնում է․ «Եթե չմիավորվենք, կփոշիացնենք մեր եղած քվեները»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով