Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 16:40 14-11-2025

Զե՞նք է գնել, թե՞ իշխանությունն է ամրապնդել․ Փաշինյանն ինչի՞ վրա է ծախսել 8 մլրդ պարտքը

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ բյուջեի նախագծին նվիրված ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի արտաքին պարտքի աճի պատճառներից մեկը սպառազինությունների գնումն է:

«Մեզ ասում են՝ արտաքին պարտքը հասել է 8 միլիարդի, հարցնում են՝ ի՞նչ ենք արել էդ գումարներով։ Չէի ուզում ասել, բայց կասեմ՝ զենք ենք առել։ Զենք ենք առել։ Պարտքո՞վ ենք զենք առել։ Այո՛, պարտքով ենք զենք առել։ Ինչո՞ւ։ Որովհետև շատ է պետք եղել ու միանգամից»,- հայտարարել է Փաշինյանը։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Oragir.News-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ արտաքին պարտքը հիմնականում վերցնում են սոցիալական ծրագրերի անվան տակ։ Երաշխիքներ պետք է լինեն, որ այդ պարտքը վերադարձվելու է։ Եվ որքան երաշխիքները քիչ են լինում, պարտքի տոկոսն ավելի բարձր է լինում։

«Այլ հարց է, թե այդ գումարները որքանով են զենքի վրա ծախսվել, որովհետև մենք ունեք Ուկրաինայի օրինակը։ Այնտեղ շատ մեծ սկանդալ է սկսվել՝ կոռուպցիոն գործեր են բացվել, և հենց զենքի գնումների վրա մեծ չարաշահումներ են եղել»,- նկատեց քաղաքագետը՝ չբացառելով, որ նմանատիպ կոռուպցիոն դեպքեր էլ Հայաստանում կարող են բացվել ապագայում, բայց ոչ գործող իշխանությունների օրոք։

Անդրադառնալով ձեռք բերված զենքի որակին, Ստեփան Դանիելյանը հիշեց․ «2020 թվականին տեսանք, որ անարդյունավետ են եղել գնված զենքերը և դրանց վրա ծախսած գումարները։ Ինքնաթիռներ են ձեռք բերել, որոնք առանց հրթիռների են եղել, որոնք պատերազմի ժամանակ որևէ դեր չեն կատարել։ Անհրաժեշտ զենքերը չեն գնվել․ հիմա հարց է առաջանում, թե ի՞նչ են գնել, և արդյոք մենք ունե՞նք այն անձնակազմը, որ էդ զենքերը կարող են կիրառել»։

Քաղաքագետի խոսքով՝ արտաքին պարտքի հիմնական բաղադրիչներից մեկը իշխանությունը պահելն է։

«Հիմա էլ նախընտրական կաշառքներ են խոստանում, բանակի ժամկետն է կրճատվում, խոստանում են թոշակները բարձրացնել և այլն։ Այսինքն՝ բյուջեի հաշվին, ըստ էության, առաջնայինը կաշառք բաժանելն է։ Արտաքին պարտքի հիմնական մոտիվը՝ իշխանության պահելն է, թեպետ հետագայում ամեն մի բնակչին հսկայական պարտք է հասնում, որը պետք է վերադարձվի։ Թե ինչպես են վերադարձվելու, երբ տնտեսությունը չի զարգանում՝ անհասկանալի է։ Նշանակում է՝ այդ բեռը ևս մնալուէ ապագա սերունդների ուսերին»,- ասաց Դանիելյանը՝ շեշտելով, որ գործ ունենք մի պոպուլիստի հետ, որը որևէ կարմիր գծեր չունի և սուտ խոսելու վարպետ է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»