Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 12:44 14-11-2025

Ամեն 3-րդ քաղաքացին Փաշինյանին համարում է դավաճան. Հայկ Մամիջանյան

«Մնացել էր՝ ինքը որոշեր՝ ով պառլամենտում պիտի հայտնվի, ով՝ ոչ»,- անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը: «Տարբեր սոցհարցումներով, ՀՀ քաղաքացիների 30 և ավելի տոկոսը, այսինքն՝ ամեն 3-րդ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ վարչապետը երեկ ասել էր հետևյալը. «Քաղաքացիները նյարդայնանում և մեզ մեղադրում են, որ շարունակում ենք արձագանքել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու նրանց առաջնորդած ուժերին: Երբեմն քաղաքացիներն ասում են` մեկ-մեկ ընենց տպավորություն ա, որ շատ հարմար ա այդ իրադրությունը ձեզ համար, որովհետև իրական խնդիրների լուծումները չեք քննարկում, խուսափում եք: Այս թնջուկը պետք է լուծվի: Շուտով խորհրդարանական ընտրություններ են լինելու, և այդ անձանց առաջնորդած ուժերը պարզապես պետք է չլինեն խորհրդարանում, քանի դեռ եղան, այդ խոսակցությունը շարունակվելու է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով