Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 14:01 14-11-2025

Մեկ ա՝ խանութներում կաթից ու սոյայից ստացած կաթնամթերքը չեն տարբերվում, նույնն ա արտաքինից. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է կաթնամթերքի մակնշման չկատարվող պահանջներից, որ երկարատև աշխատանքներից ու ընդունված որոշումներից հետո էլ իրականում խանութներում դժվար է տարբերակել, թե որ ապրանքն է պատրաստված մաքուր կաթից, որը՝ սոյայից կամ յուղային հավելումներով։

«Կյանքում ոչինչ չի փոխվել։ Ինչպես եղել է, այնպես էլ մնացել է»,- նշեց նա:

Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը պատասխանեց, որ հարցը կարգավորված է՝ գույներով տարանջատում պահանջող նորմերով, և արդեն տրվել են համապատասխան կարգադրագրեր։ Նախատեսվում է նաև ներդնել տեսանկարահանող սարքերով վերահսկողություն, որպեսզի տնտեսվարողները չկարողանան խուսափել պատասխանատվությունից «արագ փակելու» մեթոդով։

Փաշինյանը նաև նշեց, որ ծխախոտի հետ կապված պահանջները ևս չեն պահպանվում խանութներում ու պատմեց դեպք, երբ ինքը մտել է խանութ, ծխախոտի դարակաշարը բաց է եղել, իսկ երբ հարցրել է՝ ինչու է բաց, աշխատողը «Բրյուս Լիի արագությամբ փակել է այն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»