Ներքին 11 ամիս առաջ - 10:23 14-11-2025

Ապարանում գողացել են 39-ամյա քաղաքացու 253 գլուխ ոչխարները․ վնասի չափը 18 մլն դրամ է. shamshyan.com

Նոյեմբերի 3-ին գողության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2024թ․ հոկտեմբեր ամսից մինչև 2025թ․ օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Գագիկ Գ․-ն, Նաիրի Գ․-ն և Արամայիս Ա․-ն Արագած սարի արոտավայրից գողացել են Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Աֆանդի Մ․-ին պատկանող 253 գլուխ ոչխար՝ պատճառելով 18 մլն դրամի նյութական վնաս։

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ գողացված ոչխարների մի մասը Գագիկ Գ․-ն, Նաիրի Գ․-ն և Արամայիս Ա․-ն վաճառել են Արագածոտնի մարզի բնակիչ 42-ամյա Սամվել Հ․-ին, իսկ մյուս մասը գտնվում է Արամայիս Ա․-ի մոտ։

Ապարանի համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով